ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Նորագույն տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ մեր երեխաների աշխարհը արագորեն փոխվում է, այսօր ծնողների առաջ կանգնած մարտահրավերները շատ տարբեր են: Ելնելով արդի զարգացումներից՝ կարիք է առաջանում նաև լինել իրազեկված երեխաների նկատմամբ հնարավոր բռնություններից և դրանից պաշտպնավելու վերաբերյալ:
Ուստի, Անչափահասների արդարադատության կայքի հիմնական նպատակն է երեխաների, ծնողների և հանրության շրջանում երեխայի իրավունքների, երեխաների նկատմամբ առցանց բռնությունների և դրանցից պաշտանվելու ուղղությամբ իրազեկվածության բարձրացումը:
Կայքում ներկայացված են երեխայի իրավունքների, երեխայի նկատմամբ բռնության, բռնությունից պաշտպանվելու վերաբերյալ գործնական խորհուրդներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների համար:

 

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մեր գործողությունները ուղղված են նրան, որպեսզի օգնենք երեխաներին և ծնողներին օգտվել համացանցից անվտանգ, իմանալ իրենց իրավունքների և պաշտպանվելու միջոցների մասին: Մենք ծնողներին և երեխաներին տալիս ենք խորհուրդներ՝

  • Համացանցում զրույցներ վարելու վերաբերյալ,
  • Համացանցից անվտանգ օգտվելու կանոնների, տեխնիկական հնարավորությունների և դրանցից օգտվելու վերաբերյալ,
  • Երեխաների առցանց անվտանգությունը խրախուսելու վերաբերյալ,
  • Երեխայի բռնություն ենթարկվելու հնարավոր ռիսկերի, այդ թվում առցանց, բացահայտելու վերաբերյալ,
  • Երեխային բռնություն ենթարկվելու դեպքում օգնություն տրամադրող կառույցների, այդ թվում՝ առցանց օգնության վերաբերյալ:

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Կայքում պարբերաբար ներկայացվում է տեղեկատվություն Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության շրջանակում իրականացվող գործողությունների և միջոցառումների վերաբերյալ:

 

ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

Կայքում կարող եք գտնել տեղեկատվություն, որը կօգնի ձեզ սովորել, խոսել և պայքարել համացանցի անվտանգության խնդիրների ուղղությամբ, որոնց կարող է առնչվել Ձեր երեխան:
Կայքում այդ նպատակով տեղադրված են երեխայի իրավունքների պաշտպանության, հոգեբանական զարգացման և առանձնահատկությունների, երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ համապատասխան գրականություն, զեկույցներ, ուսումնասիրություններ և այլն:

 

ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքը հնարավորություն է տալիս նաև գրելու առցանց նամակներ, հարցեր, որոնց անմիջապես համապատասխան մասնագետների կողմից կտրվի պատասխան:

 

ԱՋԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կայքի հղումներ բաժնում կարող եք գտնել Հայաստանում գործող երեխաներին և ընտանիքներին սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կոնտակտները: