31-08-2021
Մեկնարկել են բռնությունից երեխայի պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով կարողությունների զարգացմանն ուղղված սեմինար-քննարկումները

   «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ, «Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա» ծրագրի շրջանակում, 2021 թվականի  օգոստոսի 27-ին և 30-ին մեկնարկեցին բռնությունից երեխայի պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված սեմինար-քննարկումները Հայաստանի Հանրապետության Շիրակի և Գեղարքունիքի  մարզերի՝ շահագրգիռ կառույցների երեխայի հետ առնչվող մասնագետների մասնակցությամբ (տեղական ինքնակառավարման մարմիներ, ոստիկանություն, առողջապահական, կրթական, քննչական, սոցիալական աջակցության ոլորտների ծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ):