ՀՀ Արդարադատության
նախարարություն
Հղումներ
Կայքի մասին
Մուտք
  
Գրանցվել
Ելք
  
Անչափահասների
արդարադատության
խորհուրդ
Անչափահասների արդարադատության խորհուրդ
Երեխաներին
Ծնողներին
Գրադարան
Նորություններ
Վիճակագրություն
27-09-2021
Facebook Twitter

ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում կայացան հերթական մարզային այցերը

     «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում, շարունակում է իրականացնել երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման կարողությունների համագործակցային աշխատանքներին վերաբերող մարզային դասընթաց–քննարկումները:

     2021 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ <<Համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացում՝  ի նպաստ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման>>  խորագրով հերթական   դասընթաց-քննարկումը:

    Միջոցառման մեկնարկը տրվեց ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի ուղերձով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության Վայող ձորի և Սիսիանի մարզային վարչության անչափահասների հարցերով բաժնի ծառայողներ, Գորիսի և Կապանի ոստիկանության աշխատակիցներ, ՀՀ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի ներկայացուցիչ, հասարակական կազմակերպության, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներ և այլ հյուրեր:

    Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Միջոցառման հյուրերն էին ՀՀ ՔԿ Սյունիքի քննչական կոմիտեի աշխատակիցներ, Սիսիանի, Կապանի ոստիկանության ծառայողներ և սոցիալական աշխատողներ:

 

  

     

   

    Սեպտեմբեր ամսվա մարզային այցերը եզրափակվեցին սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իրականացված միջոցառմամբ:  Միջոցառմանը մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ, Կոտայքի բաժնի ոստիկանության աշխատակիցներ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

  Քննարկում-հանդիպումների ընթացքում բարձրաձայնվեցին մարզային համայնքներում առկա դեպքերն ու խնդիրները` կապված երեխաների և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հետ, ինչպես նաև երեխայի լավագույն շահերի տեսանկյունից նրանց իրավունքների պաշտպանության և դրանց լուծման հնարավոր ուղիների բացահայտման վերաբերյալ առաջարկներ:

Նորություններ
+3
ՀՀ արդարադատության նախարարություն,
0010 ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8,
Պաշտոնական էլ․փոստ։ info@moj.am
Թեժ գծի համար` 85-00
https://e-hotline.am
© Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2025