«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում, շարունակում է իրականացնել երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման կարողությունների համագործակցային աշխատանքներին վերաբերող մարզային դասընթաց–քննարկումները:
2021 թվականի հոկտեմբերի 08-ին ՀՀ Տավուշի մարզում կայացավ «Համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացում՝ ի նպաստ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման» խորագրով հերթական դասընթաց-քննարկումը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի աշխատակիցներ, «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, «Նոյեմբերյան» բժշկական կետրոնի բուժաշխատողներ և այլ հյուրեր:
Ծրագրի շրջանակում իրականացվող մարզային այցերի ամփոփիչ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ Արարատի մարզում: 2021 թվականի հոկտեմբերի 15-ին Արտաշատ քաղաքում կայացավ «Համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացում՝ ի նպաստ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման» խորագրով դասընթաց-քննարկումը:
Հանդիպմանը մասնակցում էին Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ներկայացուցիչներ, ՄՍԾ-ի՝ ք. Արարատի, Արտաշատի, Վեդու տարածքային կենտրոնների աշխատակիցներ, ք. Արտաշատի, Մասիսի, Արարատի ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ, «Կանանց աջակցման» կենտրոնի ներկայացուցիչներ, Արարատի մարզի առողջապահության ոլորտի բուժաշխատողներ և այլ հյուրեր:
Քննարկում-հանդիպումների ընթացքում բարձրաձայնվեցին մարզային համայնքներում առկա դեպքերն ու խնդիրները և հնչեցին դրանց կանխարգելման, լուծման հնարավոր ուղիների բացահայտման վերաբերյալ առաջարկներ: Քննարկվեց անձնական տվյալների պաշպանության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումների կարևորությունը: