ՀՀ Արդարադատության
նախարարություն
Հղումներ
Կայքի մասին
Մուտք
  
Գրանցվել
Ելք
  
Անչափահասների
արդարադատության
խորհուրդ
Անչափահասների արդարադատության խորհուրդ
Երեխաներին
Ծնողներին
Գրադարան
Նորություններ
Վիճակագրություն
18-10-2021
Facebook Twitter

ՀՀ Տավուշի և Արարատի մարզերում կայացել են մարզային այցեր

     «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում, շարունակում է իրականացնել երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման կարողությունների համագործակցային աշխատանքներին վերաբերող մարզային դասընթաց–քննարկումները:

     2021 թվականի հոկտեմբերի 08-ին ՀՀ Տավուշի մարզում կայացավ «Համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացում՝ ի նպաստ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման» խորագրով հերթական   դասընթաց-քննարկումը:

      Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի աշխատակիցներ, «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, «Նոյեմբերյան» բժշկական կետրոնի բուժաշխատողներ և այլ հյուրեր:

      Ծրագրի շրջանակում իրականացվող մարզային այցերի ամփոփիչ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ Արարատի մարզում:  2021 թվականի հոկտեմբերի 15-ին Արտաշատ քաղաքում կայացավ «Համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացում՝ ի նպաստ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման» խորագրով դասընթաց-քննարկումը:

 Հանդիպմանը մասնակցում էին Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ներկայացուցիչներ, ՄՍԾ-ի՝ ք. Արարատի, Արտաշատի, Վեդու տարածքային   կենտրոնների աշխատակիցներ, ք. Արտաշատի, Մասիսի, Արարատի ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ, «Կանանց աջակցման» կենտրոնի ներկայացուցիչներ, Արարատի մարզի առողջապահության ոլորտի բուժաշխատողներ և այլ հյուրեր:

 Քննարկում-հանդիպումների ընթացքում բարձրաձայնվեցին մարզային համայնքներում առկա դեպքերն ու խնդիրները և հնչեցին դրանց կանխարգելման, լուծման հնարավոր ուղիների բացահայտման վերաբերյալ առաջարկներ: Քննարկվեց անձնական տվյալների պաշպանության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումների կարևորությունը:

 
Նորություններ
ՀՀ արդարադատության նախարարություն,
0010 ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8,
Պաշտոնական էլ․փոստ։ info@moj.am
Թեժ գծի համար` 85-00
https://e-hotline.am
© Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2025