ՀՀ Արդարադատության
նախարարություն
Հղումներ
Կայքի մասին
Մուտք
  
Գրանցվել
Ելք
  
Անչափահասների
արդարադատության
խորհուրդ
Անչափահասների արդարադատության խորհուրդ
Երեխաներին
Ծնողներին
Գրադարան
Նորություններ
Վիճակագրություն
05-10-2021
Facebook Twitter

ՀՀ Լոռու և Արմավիրի մարզերում կայացել են հերթական մարզային այցերը

      «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում, շարունակում է իրականացնել երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման կարողությունների համագործակցային աշխատանքներին վերաբերող մարզային դասընթաց–քննարկումները:

     2021 թվականի հոկտեմբերի 01-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացավ «Համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացում՝  ի նպաստ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման»  խորագրով հերթական   դասընթաց-քննարկումը:

   Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ավագ մասնագետներ, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային ՔՎ ՀԿԳ ավագ քննիչներ, «Սպիտակ Հելսինկյան խումբ»   հասարակական կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև կազմակեպերության սոցիալական աշխատակիցներ, «Երեխաների և ընտանիքի աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ներկայացուցիչ,  Վանաձոր քաղաքի թիվ 5 պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժներ, Լոռու մարզի առողջապահության և սոցիալական ապահովման վարչության առողջապահության բաժնի պետ և այլ հյուրեր:

 

 

 

    Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Արմավիրի մարզում: Միջոցառման հյուրերն էին Արմավիրի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, կրթության բաժնի ավագ մասնագետներ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության մարզային մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային ոստիկանության ծառայողներ, սոցիալական աշխատողներ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

  Քննարկում-հանդիպումների ընթացքում բարձրաձայնվեցին մարզային համայնքներում առկա դեպքերն ու խնդիրները` կապված երեխաների և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հետ, ինչպես նաև երեխայի լավագույն շահերի տեսանկյունից նրանց իրավունքների պաշտպանության և դրանց լուծման հնարավոր ուղիների բացահայտման վերաբերյալ առաջարկներ:

 
Նորություններ
ՀՀ արդարադատության նախարարություն,
0010 ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8,
Պաշտոնական էլ․փոստ։ info@moj.am
Թեժ գծի համար` 85-00
https://e-hotline.am
© Բոլոր իրավունքները պաշտպանված են: 2025